Մատչելիության հղումներ

ՊՆ. Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է Ադրբեջանի ԱԹՍ


Հայաստանի Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ սոցիալական ցանցերում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում, քանի որ Աբովյան քաղաքում լսվել էին պայթյունի ձայներ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ նկատել է. «Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք»:

Հովհաննիսյանն այնուհետև ավելացրել է. «Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG