Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հաղորդում է հակառակորդի օդուժի 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 անօդաչու խոցելու մասին


Արցախի Պաշտպանության բանակի զորավարժություն, արխիվ
Արցախի Պաշտպանության բանակի զորավարժություն, արխիվ

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն այսօր արդեն խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ վկայակոչելով ՊԲ-ին:

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, հայտնում է, որ հայկական կողմն այսօր խոցել է նաև ադրբեջանական զինուժի 6 անօդաչու թռչող սարք:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ խոցված ուղղաթիռներից մեկն ընկել է Իրանի, մյուսը՝ Պաշտպանության բանակի վերահսկողության տարածքում: Խոցված օդանավերի «ուղղությունները ճշտվում են»:

Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը իր ռազմական կորուստները չի բացահայտում, միայն հաղորդում է սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների սկսվելուց հետո տուժած քաղաքացիական անձանց մասին:

XS
SM
MD
LG