Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ. Լելե Թեփեում հակառակորդի ուղղաթիռ է խոցվել, այն ընկել է Իրանի տարածքում


Ադրբեջանական ՌՕՈՒ ուղղաթիռներ, արխիվ

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Արցախի ռազմական գերատեսչությունը հայտարարում է՝ «նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG