Դեպի Մարտակերտ քաղաք տանող ճանապարհը շարունակաբար ռմբահարվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Արկերից մեկը պայթել է «Ազատության» նկարահանող խմբին տեղափոխող ավտոմեքենայից մոտավորապես 500 մետրի վրա:
Մարտակերտի և հարակից գյուղերի բնակիչները ասում են, որ բնակիչների մեծ մասն էվակուացվել է, քանի որ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում: Բնակիչների շատերն էլ ասում են` մտադիր չեն թողնել Արցախը նաև այն պատճառով, որ իրենց զավակները գտնվում են առաջնագծում:
«Սա շատ վատ պատերազմ է, առաջվա պատերազմի նման չի, բարդ է», - ասում է տեղացիներից մեկը: Մյուսը հավելում է. - «Մեր ոգին անպարտելի է, հաղթելու ենք ու վերջ, ուզում է Թուրքիան չլինի, ով ուզում է, գա: Մեր հողը թողած` ո՞ւր գնանք, տա՞նք թուրքին, սկուտեղի վրա մատուցե՞նք թուրքին մեր հողը, դա չի լինի, կմնանք, ինչ կլինի, կլինի»:
Ճանապարհին կարելի է հանդիպել կամավորների մեծ հոսքի, նրանք մարտական են տրամադրված, շեշտում են` ռազմաճակատ ետ մղելու ադրբեջանական զինված ուժերի գրոհը: