Մատչելիության հղումներ

ՊԲ-ն որոշ հատվածներում պատժիչ գործողություններ է իրականացնում. ՀՀ ՊՆ խոսնակ


Ռուսաստանյան արտադրության «ՏՕՍ» հրանետային համակարգ, արխիվ

Այս պահին մարտերը շարունակվում են, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ Ադրբեջանը չի բացահայտում իր ռազմական կորուստները, հաղորդում է միայն սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին:

XS
SM
MD
LG