Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանն իր անվտանգությունը կապահովի թե՛ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե՛ առանց


ՀԱՊԿ-ի և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսօր ասել է, որ Հայաստանն ի վիճակի է իր անվտանգությունն ապահովել թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությամբ, թե՛ առանց այդ կառույցի ներգրավման։

«ՀԱՊԿ մասնակցությունը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության մեր գործընկերների հետ, տեղեկացնում ենք նրանց ստեղծված կացության մասին։ Իր անվտանգությունը, սակայն, Հայաստանը պատրաստ է ապահովել թե՛ ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, թե՛ առանց», - TACC գործակալության փոխանցմամբ՝ նշել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ռուսաստանի ներգրավումը ղարաբաղյան հակամարտությունում։

«Առայժմ մենք չենք զգում նաև ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ներուժի օգտագործման կարիքը։ Անհրաժեշտության դեպքում, սակայն, դրա իրավական բոլոր հիմքերն առկա են», - ընդգծել է Փաշինյանը։

XS
SM
MD
LG