Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 1-2-ը ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի իրադրությունը Արցախում


Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կքննարկվի հոկտեմբերի 1-2-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում, Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելի խոսքերն է փոխանցում ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք կքննարկենք ներկայիս խնդիրները, որոնք պահանջում են մեր ուշադրությունը, մասնավորապես` իրավիճակը Բելառուսում, Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, էսկալացիան Լեռնային Ղարաբաղում», - ասել է Միշելը:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը լուրջ մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Եվրամիության գագաթնաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 24-25-ը, բայց հետաձգվեց Եվրոպական խորհրդի ղեկավարի կարանտինում գտնվելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG