Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդի նախագահն ինքնամեկուսացվել է


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, արխիվ

ԵՄ գագաթնաժղովը հետաձգվել է:

Սեպտեմբերի 24-ից 25-ը նախատեսված Եվրամիության գագաթնաժողովը հետաձգվել է, քանի որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտորոշման կապակցությամբ ինքնամեկուսացվել է:

Ենթադրվում է, որ երկօրյա գագաթնաժողովը կգումարվի հոկտեմբերի 1-ին: Այդ գագաթնաժողովի օրակարգում առանցքային թեմաներից մեկը Բելառուսի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունն է:

Եվրամիության արտաքին գործերի նախարարները չեն համաձայնեցրել այդ հարցը, քանի որ Կիպրոսը պահանջել է պատժամիջոցներ սահմանել նաև Միջերկրականում գազի արդյունահանման նպատակով ապօրինի ակտիվություն ծավալած Թուրքիայի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG