Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 327-ով, բուժվածներինը՝ 184-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 327-ով՝ հասնելով 49 հազար 901-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 184-ով և հասել 43 հազար 849-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 886 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 289 հազար 49-ի:

Մահացել է 70 տարեկան կին, ով ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, փոխանցում է Առողջապահության նախարարությունը: Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 958-ի, ևս 296 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 798 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG