Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 174-ով, բուժվածներինը՝ 52-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 174-ով՝ հասնելով 49 հազար 574-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 52-ով և հասել 43 հազար 665-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1935 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 286 հազար 161-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 58 (կին), 79 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (կին), 84 (կին) և 74 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 957-ի, ևս 295 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 657 մարդ:

XS
SM
MD
LG