Մատչելիության հղումներ

ՍԴ այսօրվա նիստում փոխնախագահի պաշտոնի համար առաջադրումներ չեն կատարվել


Սահմանադրական դատարանում այսօր տեղի է ունեցել փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը, հայտնում են կառույցի աշխատակազմից:

Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնաառաջադրում չի կատարվել, որի արդյունքում էլ ընտրություն տեղի չի ունեցել:

ՍԴ նախագահի և փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Նախորդ շաբաթ եռօրյա քննարկումների ժամանակ օրակարգային այս հարցին անդրադառնալ չէին հասցրել: ՍԴ նախագահ ընտրել ևս չէր հաջողվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG