Մատչելիության հղումներ

Հակառակորդը «ՏՕՍ» համակարգեր է կիրառել՝ անարդյունավետ. Արցախի ՊՆ


Ռուսաստանյան արտադրության «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգ, արխիվ

Այսօր արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր: Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը, զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: «Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Մարտական գործողությունները շարունակվում են:

XS
SM
MD
LG