Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը, թե իբր 6 բնակավայր են գրավել


Արցախի ՊՆ հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, տարածած այն տեղեկատվությունը, թե իբր 6 բնակավայր են գրավել:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է», - ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG