Մատչելիության հղումներ

«Զանգերի միջոցով արդեն գիտեինք՝ ապաստարան ենք գնալու, թե դուրս ենք գալու դպրոցից». Մովսեսի բնակիչ


Տավուշի մարզ, արխիվ
Տավուշի մարզ, արխիվ

Հուլիսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումներից հետո, երբ սահմանամերձ մի շարք համայնքներ ենթարկվեցին ադրբեջանական հրետակոծության, ապաստարանների հարցը կրկին առաջ մղվեց: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասում է՝ ռազմական գործողությունների ընթացքում որպես առաջին քայլ պատսպարումը քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման լավագույն լուծումներից է:

«Բնակարանաշինության, ընդհանրապես ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ մեծ ծավալի աշխատանքներ են գնում թաքստոցների կառուցման առումով: Առաջնահերթ դիտարկում ենք հանրային և մասնավոր տարածքներում համապատասխան այն վայրերերը, որոնք իրենց չափանիշներով համապատասխանում են: Երկրորդը՝ մենք իրականացնում ենք դրանց կահավորումը, այսինքն բարելավում ենք այն իրավիճակը, որ կար մինչև հիմա մեր թաքստոցներում», - ասաց մարզպետը:

Ավելի մանրամասն կարող եք դիտել այստեղ՝

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG