ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան նախատեսում են պատժամիջոցներ կիրառել Բելառուսի «յոթ կամ ութ» քաղաքացիների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ընտրակեղծիքների և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար:
ԱՄՆ-ն Բելառուսի իրավապահ մարմիններին կոչ է արել ազատ արձակել քաղաքական տեխնոլոգ Վիտալի Շկլյարովին:
Բելառուսները նույնպես հանդես են գալիս «պատժամիջոցներով». ստեղծվել է հատուկ բջջային հավելված, որը ճանաչում է իշխանություններին մոտ կանգնած արտադրողների ապրանքները:
Բելառուսում բողոքի ցույցերին երեխաների մասնակցության շուրջ 280 գործ է քննվում: Փոխվարչապետ Պետրիշենկոն ասել է, որ ոչ մի ծնող չի խուսափի պատասխանատվությունից: