Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքի ցույցեր Մինսկում. ցուցարարների դեմ բիրտ ուժ է կիրառվել


Բելառուս - Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքի ցույցը Մինսկում, 23-ը սեպտեմբերի, 2020թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության դեմ բողոքողներին Մինսկում ցրել են բիրտ ուժի և ջրցան մեքենաների միջոցով: Այնուամենայնիվ, հարյուրավոր մարդիկ չէին լքում մայրաքաղաքի կենտրոնը:

Մինսկում դեռ երեկ առավոտից ինքնաբուխ ցույցերի մասնակիցներին բերման էին ենթարկում: Երեկոյան, երբ մոտ 5 հազար մարդ էր հավաքվել, անվտանգության ուժերը սկսել են գործել ծայրաստիճան կոշտ՝ գործի են դրվել ջրցան մեքենաները՝ ջրի փոխարեն ինչ-որ նարնջագույն հեղուկով, նաև մահակներ և էլեկտրաշոկերներ: Կան վիրավորներ: Անվտանգության ուժերի աշխատակիցները, այդ թվում նաև՝ քաղաքացիական հագուստով, հարվածում էին մեքենաներին, որոնց վարորդները ձայնային ազդանշաններով իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին: Ականատեսները նաև կրակոցներ են լսել:

Առնվազն 160 մարդ բերման է ենթարկվել:

Օրվա հերոսը «Յանդեքս» տաքսու վարորդն էր, ում հաջողվել է տանել մի ցուցարարի, որին հետապնդում էին հատուկ նշանակության ջոկատները:

XS
SM
MD
LG