Մատչելիության հղումներ

Աբրահամս. «Չի բացառվում, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնի նախագահական ընտրություններից հետո»


Իրանի գծով Սպիտակ տան հատուկ բանագնաց Էլիոթ Աբրահամս, արխիվ
Իրանի գծով Սպիտակ տան հատուկ բանագնաց Էլիոթ Աբրահամս, արխիվ

«Վաշինգտոնում կարծում են, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մեջ կմտնի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո», - այսօր Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Իրանի գծով Սպիտակ տան հատուկ բանագնաց Էլիոթ Աբրահամսը։

Դրա հետ մեկտեղ ամերիկացի պաշտոնյան օրենսդիրներին տեղեկացրել է Իրանի դեմ պատժամիջոցների հերթական չափաբաժնի սահմանման մասին։ Դրանց թիրախում են հայտնվել իրանցի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ հայտնի մարզիկ Նավիդ Աֆքարիին մահապատժի դատապարտած դատավորը։

Աֆքարին մեղավոր էր ճանաչվել 2018 թվականին Շիրազ քաղաքում տեղի ունեցած բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանի սպանության համար։ Միջազգային իրավապաշտպան կառույցները նշում էին, որ ոստիկանները Աֆքարիից խոստովանական ցուցմունքները բռնությամբ էին կորզել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG