Մատչելիության հղումներ

Բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի կողմից գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ


Բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Համաձայն հաղորդագրության, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ ԱԱԾ աշխատակից, ավագ ենթասպա Ա.Թ.-ն, օգտագործելով իր՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայող լինելու հանգամանքը, ներազդելով 6 քաղաքացիների վրա, վերջիններիս մոլորության մեջ գցելով, հավաստիացրել է, որ կարող է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներում առանց խոչընդոտների կազմակերպել նրանց կողմից տեսական ու գործնական քննությունները դրական հանձնելու և այդպիսով՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը:

Ավելին, տեղյակ լինելով վերոնշյալ քաղաքացիներից մեկի՝ ոչ սթափ վարելու և սահմանված արագությունը գերազանցելու համար ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից տուգանվելու արդյունքում մեկ տարով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կարգավիճակի մասին՝ նա հավաստիացրել է, որ կարող է երկամսյա ժամկետում կազմակերպել վերջինիս կողմից տրանսպորտային միջոց վարելու իրավունքի զրկման որոշման չեղարկումը։ Սակայն, ի սկզբանե չունենալով նման նպատակ, կաշառք ստանալու պատրվակով մարտ ամսվա ընթացքում վերոնշյալ քաղաքացիներից, մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի՝ 1 միլիոն 295 հազար դրամ, ինչի պատճառով նշված անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել ճանապարհային ոստիկանության իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու հանցագործության կատարումը։

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG