Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 385-ի, 327-ը բուժվել են


Կորոնավիրուսի ախտորոշման հայաստանյան արտադրության թեստեր, արխիվ

Փաստացի բուժում ստացող 56 քաղաքացիներից 4-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք:

Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը: Մյուս հիվանդների մոտ, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 2 քաղաքացի:

Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել:
Մինչ օրս կատարվել է 13 հազար 789 փորձանմուշի հետազոտություն, նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG