Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 12 դեպք, ընդհանուր թիվը հասավ 379-ի, բուժվել են 325-ը


Փաստացի բուժում ստացող 52 քաղաքացիներից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 12 նոր դեպք: Վարակակիրներից 11-ը Ստեփանակերտի բնակիչներ են՝ նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից, մեկը՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, ում մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելիս իրականացված հետազոտության արդյունքում, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 5 քաղաքացի:

Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Մինչ օրս կատարվել է 13 հազար 676 փորձանմուշի հետազոտություն, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG