Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով անցած մեկ օրում երկու մարդ է մահացել։ Երկու դեպքն էլ գրանցվել է ծովափնյա Բաթումի քաղաքում։
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք։ Սա օրական կտրվածքով մինչ հիմա արձանագրված ամենաբարձր թիվն է։ Կորոնավիրուսի դեպքերը Վրաստանում սկսել են անշեղորեն աճել սեպտեմբերի կեսերից։
Ընդհանուր առմամբ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերը ընդհուպ մոտեցել են 4 հազարի, հիվանդությունից մահացել է 22 մարդ։
Նաև հաղորդվում է, որ ավելի քան 800 մարդ հիվանդանոցներում գտնվում են բժիշկների հսկողության տակ, ևս 5 հազարից ավելին կարանտինի մեջ են։