Մատչելիության հղումներ

Արամ Ա-ն Անկախության տոնի առթիվ ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին


Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Փաստելով, որ արդեն 29 տարի է՝ մեր հայրենիքը վերանկախացած է և իր արժանի տեղն է գրավում միջազգային համայնքի ներսում՝ Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես նշել է.

«Այս առիթով վերահաստատում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պետք է շարունակի ամբողջական զորակցությամբ սատարել մեր հայրենիքի անկախության առավել ամրապնդմանը, ինչպես նաև այն ավելի հզորացման ու բարգավաճման տանող բոլոր ծրագրերին:

Ամենաբարի Աստծուց խնդրում ենք, որ Իր հովանու ներքո պահի Հայաստանը՝ իր ղեկավար կազմով ու ողջ ժողովրդով:

Թող Աստված քաջառողջություն, հոգեկան կորով ու առավել իմաստնություն պարգևի Ձեզ, որպեսզի արդյունավետությամբ պսակվեն Ձեր հայրենաշեն աշխատանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG