Մատչելիության հղումներ

Իրանի կալանավայրում 40-օրյա հացադուլից հետո հայտնի իրավապաշտպանը հոսպիտալացվել է


Իրանում ազատազրկման դատապարտված հայտնի իրավապաշտպան Նասրին Սոթուդեն 40-օրյա հացադուլից հետո սրտի խնդիրների պատճառով հոսպիտալացվել է: 57-ամյա ակտիվիստը սաստիկ նիհարել և թույլ է, AFP-ի հետ զրույցում պատմել է Սաթուդեի ամուսինը՝ Ռեզա Չանդանը։

Կանանց իրավունքների համար իր պայքարով հայտնի Սաթուդեն հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի՝ կալանավորներին կորոնավիրուսից չպաշտպանելու պատճառով: Իրանում ըստ պաշտոնական տվյալների՝ վարակակիրների թիվը շուրջ 420 հազար է, ավելի քան 24 հազար մարդ մահացել է: Վարակի տարածման վտանգի պատճառով Իրանի իշխանությունները ժամանակավոր ազատ են արձակել շուրջ 90 հազար կալանավորի, այդ որոշումը սակայն չի տարածվել քաղբանտարկյալների վրա:

Նասրին Սաթուդեն 2019 թվականին մեղավոր է ճանաչվել իրանական հեղափոխության առաջնորդին վիրավորելու և լրտեսության համար՝ դատապարտվելով 33 տարվա ազատազրկման և մահակի 148 հարվածների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG