Մատչելիության հղումներ

Հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները, հայտնում են կառավարությունից:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտնել է, որ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81 հազար ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5 հազար 300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն:

Նշվել է նաև, որ ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է Մեղրիի մաքսակետում հատկացված նոր տարածքում, որտեղ ապահովված են աշխատանքային բարվոք պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու հատված։ Ընթացքի մեջ են «Զվարթնոց» օդանավակայանում հսկիչ կետի զննման սենյակի կառուցման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG