Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, ընդհանուր թիվը հասավ 352-ի, 311-ը բուժվել են


Կորոնավիրուսի ախտորոշման հայաստանյան արտադրության թեստերը, արխիվ

Փաստացի բուժում ստացող 39 քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք:

«Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են: Մեկը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից է, մյուսների մոտ վիրուսը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում», - ասված է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հաղորդագրությունում: - «Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ»:

Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 352 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության, նշված է հաղորդագրությունում:

Թեստավորումների նպատակով 54 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 13 հազար 326 փորձանմուշի հետազոտություն, փոխանցում է Արցախի առողջապահական գերատեսչությունը:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG