Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ճապոնիայի նորընտիր վարչապետին


Ճապոնիայի նորընտիր վարչապետ Յոշիհիդե Սուգա, Տոկիո, 16-ը սեպտեմբերի, 2020թ.
Ճապոնիայի նորընտիր վարչապետ Յոշիհիդե Սուգա, Տոկիո, 16-ը սեպտեմբերի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել են փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված սերտ հարաբերություններ: Համոզված լինելով, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցությունն ունի մեծ ապագա՝ պատրաստակամություն եմ հայտնում Ձերդ Գերազանցության հետ ջանքեր գործադրելու այն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»:

«Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում: Հայաստանը բարձր է գնահատում նաև Ճապոնիայի նշանակալի դերը միջազգային և տարածաշրջանային խաղաղության ապահովման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հարցերում», - գրել է Փաշինյանը՝ Սուգային մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Հիշեցնենք՝ 2012 թվականից Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անցած ամսվա վերջին հրաժարական տվեց՝ իր այդ քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով: Կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհիդե Սուգան նախ ընտրվեց իշխող կուսակցության ղեկավար, ապա՝ վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG