Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կոչումներից զրկել է ընդդիմադիր դիվանագետներին


Ֆրանսիայում և Լեհաստանում Բելառուսի նախկին դեսպան Պավել Լատուշկո, արխիվ
Ֆրանսիայում և Լեհաստանում Բելառուսի նախկին դեսպան Պավել Լատուշկո, արխիվ

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիվանագիտական կոչումից զրկել է Ֆրանսիայում և Լեհաստանում երկրի նախկին դեսպան Պավել Լատուշկոյին, ով օգոստոսի 9-ի ընտրություններից հետո միացել է բողոքի ցույցերին՝ դառնալով ընդդիմության Համակարգող խորհրդի առաջնորդներից մեկը, իսկ այժմ գտնվում է Լիտվայում։

Լուկաշենկոն հայտարարել է, որ Լատուշկոն, անցնելով ընդդիմության կողմը, «հատել է կարմիր գիծը», ինչի համար օրենքով պատասխան կտա:

Դիվանագիտական կոչումից զրկվել է նաև Սլովակիայում բելառուսական դիվանագիտական գերատեսչությունը գլխավորող Իգոր Լեշչենյան, ով առաջիններից է հրապարակային աջակցություն հայտնել ընտրակեղծիքների դեմ բողոքի դուրս եկած ցուցարարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG