Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան, արխիվ

Ազգային ժողովն այսօր մերժեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը:

Առաջարկին կողմ քվեարկեց 35, դեմ՝ 84 պատգամավոր:

Գործընթացը նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ վարման կարգի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ նախարարը չի ժամանել խորհրդարան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ ինքն է Արայիկ Հարությունյանին ասել, որ կարիք չկա:

Տվյալ հարցով քննարկումները խորհրդարանում կայացել էին նախօրեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG