Մատչելիության հղումներ

«Նյու Յորք Թայմսն» ի մի է բերել ուսումնական հաստատություններում արձանագրված կորոնավիրուսի դեպքերը


COVID-19 վիրուսից ամենաշատ տուժած երկիրը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ վերջին տվյալների համաձայն` ավելի քան 6 միլիոն 700 հազար դեպք է արձանագրվել, իսկ մահվան դեպքերը անցան 200 հազարի շեմը։

ԱՄՆ-ի ավելի քան 1600 քոլեջներում և համալսարաններում «Նյու Յորք Թայմսի» անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսումնական հաստատություններում կորոնավիրուսի 88 հազար դեպք է հաստատվել, արձանագրվել է 60 մահվան դեպք։ Մահացածները ուսանողներ չեն, այլ համալսարանների կամ քոլեջների աշխատակիցներ։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են 30 միլիոնի, 21 միլիոն 500 հազար հիվանդ ապաքինվել է, մահացածների թիվն անցել է 900 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG