Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,5 միլիոնը, զոհվել է 935 հազար, բուժվել՝ 20 միլիոն մարդ


Հունաստան - Դրամա քաղաքի ավագ դպրոցի աշակերտները սոցիալական հեռավորություն են պահպանում, 14-ը սեպտեմբերի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 29.5 միլիոնից, զոհերի թիվը մոտենում է 935 հազարին, բուժվել է 20 միլիոնից ավելի մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Եվրոպական երկրներում մի քանի շաբաթ անընդմեջ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի թվի աճ, որը համընկավ աշնան սկզբին և դպրոցների բացմանը: Բացառություն է կազմում Շվեդիան, որտեղ նոր դեպքերի թիվը հասել է մարտ ամսվա մակարդակին: Լատվիան, որը շարունակում է մնալ հիվանդացության ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրը Եվրոպայում, մուտքի սահմանափակումներ է մտցրել Էստոնիայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG