Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք:
«Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 1 քաղաքացի:
Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 13 հազար 145 փորձանմուշի հետազոտություն, նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել: