Մատչելիության հղումներ

Նավալնին թունավորումից ի վեր իր առաջին լուսանկարն է հրապարակել Ինստագրամում


Ինստագրամում Ալեքսեյ Նավալնիի հրապարակած լուսանկարը
Ինստագրամում Ալեքսեյ Նավալնիի հրապարակած լուսանկարը

Կրեմլի քննադատի առողջական վիճակը շարունակում է բարելավվել:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ինստագրամում թունավորումից ի վեր իր առաջին լուսանկարն է հրապարակել:

Լուսանկարում Նավալնին կնոջ և երեխաների հետ է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, որտեղ օգոստոսից բուժում է ստանում: Նա գրել է, որ «դեռևս գրեթե ոչինչ չի կարողանում անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացել է ինքնուրույն շնչել»:

Նախօրեին «Շարիտե» հիվանդանոցը հայտնել է, որ Նավալնիի առողջական վիճակը շարունակում է բարելավվել, նրան անջատել են արհեստական շնչառության սարքից, և ռուսաստանցի ընդդիմադիրը կարողացել է տեղաշարժվել:

Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարել է՝ ևս երկու անկախ լաբորատորիաներ հաստատել են, որ 44-ամյա Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով:

Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին Օմսկում, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, թե անհերքելի ապացույցներ են ձեռք բերել, որոնց համաձայն՝ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG