Մատչելիության հղումներ

Գերմանիան ևս 1500 փախստական կընդունի


Հունաստան - Փախստականները Լեսբոս կղզում, սեպտեմբեր, 2020թ.

Գերմանական կառավարությունը մտադիր է Հունաստանում գտնվող փախստականների ճամբարներից Գերմանիա տեղափոխել ևս 1500 փախստականների: Գերմանիայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ խոսքը 400 ընտանիքների մասին է:

Հունական Լեսբոս կղզում ավելի քան 12 հազար փախստականներ՝ հիմնականում Աֆղանստանից, Աֆրիկայից և Սիրիայից, սպասում են ապաստանի:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Գերմանիան իր դռներն է բացել շուրջ 1 միլիոն 200 հազար փախստականների համար:

Սոցհարցումները վկայում են, որ գերմանացիների մեծամասնությունը կողմ է փախստականներին ապաստան տրամադրելուն:

XS
SM
MD
LG