Մատչելիության հղումներ

Լեսբոս կղզում հրդեհվել է փախստականների ճամբարը


Հունաստանի Լեսբոս կղզում անցած գիշերը հրդեհվել է անօրինական միգրանտների ճամբարը։ Հրշեջների ինը ջոկատներին օգնության են հասել նաև կամավորներ։ Ուժեղ քամին ավելի էր բարդացրել իրավիճակը, հրդեհվել են փախստականների վրանները, իրերը, ճամբարի տարածքի ծառերը։

Լեսբոսի «Մորիյա» կոչվող ճամբարը նախատեսված է 3 հազար մարդու համար, բայց այնտեղ 12 հազար փախստական է տեղավորվել՝ 4 անգամ ավելին։ Հրդեհի ժամանակ փախստականների մի մասը տարահանվել է, տուժածների մասին հաղորդագրություններ չկան։ Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ։

Անցած շաբաթ այդ ճամբարում կարանտին էր մտցվել։ 35 մարդու մոտ կորոնավիրուս էր հաստատվել։

Փախստականների պաշտպանությամբ զբաղվող խմբերը բազմիցս քննադատել են այս ճամբարի պայմանները՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում տարրական հիգիենայի ու սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG