Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել


Վրաստան - Ջերմաչափում պետական հիմնարկներից մեկում, Թբիլիսի, սեպտեմբեր, 2020թ.
Վրաստան - Ջերմաչափում պետական հիմնարկներից մեկում, Թբիլիսի, սեպտեմբեր, 2020թ.

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել, վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է ևս 170 նոր դեպք՝ սա համաճարակի բռնկումից ի վեր ամենաբարձր թիվն է։

Եթե ամիսներ շարունակ Վրաստանում օրական կտրվածքով միջինը հաստատվում էր 20-30 նոր դեպք, ապա վերջին 5 օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 150-170 է:

Վարակի տարածումը կանխելու նպատակով անցած շաբաթ երկրի կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցրել՝ արգելելով հարսանիքները, հոբելյանների հանդիսությունները, սգո և այլ արարողությունները, թատրոնների, կինոթատրոնների, մանկական ժամանցային վայրերի վերաբացումը հետաձգվում է մինչև նոյեմբերի 1-ը, դպրոցներում հանդեսներն արգելված են, բուհերում դիմակների ռեժիմը և պարտադիր ջերմաչափումը մնում են ուժի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG