Մատչելիության հղումներ

Այսօր խորհրդարանում կանցկացվի ՍԴ դատավորների ընտրությունը


Հայաստանի Ազգային ժողովն սկսում է աշնանային նստաշրջանի աշխատանքները, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2020թ.

Այսօր ժամը 11-ին Ազգային ժողովում կմեկնարկի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը: Այն կանցկացվի գաղտնի քվեարկությամբ:

Հաշի առնելով, որ գործող Ազգային ժողովն ունի 132 պատգամավոր, թեկնածուներից յուրաքանչյուրի ընտրվելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 79 ձայն:

Թեկնածուներն են Երվանդ Խունդկարյանը, ով առաջադրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, Արթուր Վաղարշյանը, ով առաջադրվել է Հայաստանի նախագահի կողմից, և Կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանը:

Երեկ խորհրդարանում բուռն քննարկվեց նրանց անցած ուղին և գործունեությունը:

XS
SM
MD
LG