Մատչելիության հղումներ

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 152 նոր դեպք է հայտնաբերվել


Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 152 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։

Այս ցուցանիշը գրեթե նույնքան է, որքան շաբաթ օրը։ Նախօրեին Վրաստանի տարածքում 158 նոր վարակակիր էր հայտնաբերվել։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով` վերջին օրերին հայտնաբերված վարակակիրների մեծ մասը Աջարիայից է։

Կորոնավիրուս է հաստատվել Վրաստանի խորհրդարանի ևս մեկ պատգամավորի՝ «Մեր Վրաստան-Համերաշխության դաշինք» կուսակցության անդամ Գեդևան Փոփխաձեյի մոտ։ Փոփխաձեն երկրորդ վրաց խորհրդարանականն է, որի մոտ վերջին օրերին Covid-19 է հայտնաբերվել։

XS
SM
MD
LG