Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 328-ի, 283-ը բուժվել են


Փաստացի բուժում ստացող 43 քաղաքացիներից 7-ի վիճակը գնահատվում է ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք:

«Վարակակիրներից 2-ը նոր օջախից են՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակաբանների կողմից աշխատանքներ են իրականացվում հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ: Կորոնավարակի ախտորոշում ունեցող մյուս 3 քաղաքացիներից 1-ը Նորշենից է, 2-ը՝ Ստեփանակերտից: Բոլորն էլ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են և նախօրոք մեկուսացված էին», - ասված է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 328 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 81 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 12 հազար 680 փորձանմուշի հետազոտություն, նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG