Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:
Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 12 հազար 599 փորձանմուշի հետազոտություն, ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել: