Մատչելիության հղումներ

Լավրով․ «Տերմինատորն ավելի վստահելի է, քան Արևմուտքը»


«Արևմտյան մի շարք պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվայի հետ համագործակցության մասին վստահություն չեն ներշնչում», - այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ Առնոլդ Շվարցենեգերը Տերմինատորի դերում ասում էր՝ «Վստահիր ինձ», ապա նրան վստահելու շատ ավելի լուրջ հիմքեր կային, քան այն մարդկանց, որոնք այսօր փորձում են Շվարցենեգերի դերը խաղալ միջազգային ասպարեզում», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG