Մատչելիության հղումներ

Վեհափառն ընդունել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչներին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նախաձեռնության անդամները Վեհափառին են ներկայացրել նախաձեռնության առաքելությունն ու ծրագիրը, անդրադարձել նախաձեռնության հեղինակած օրենքի նախագծին՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանությանը։

Ամենայն Հայոց կաթողիկոսն «իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց հայորդիներին և կարևորեց ազգային արժեքների պաշտպանության հարցում նրանց ազնիվ ձգտումներն ու նախանձախնդրությունը», - ասված է հաղորդագրությունում:

Վեհափառը «հաստատել է, որ հայոց ինքնությունը դարերով կերտած ազգային-հոգևոր արժեքները և նախնիներից ավանդված ժառանգությունը գրավականն են ազգի հարատևության և մեր անկախ պետականության ամրության», - նաև փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG