Մատչելիության հղումներ

Ռոբերտ Մլքեյան․ Անելիքներս շատ են


Ռոբերտ Մլքեյան, արխիվ
Ռոբերտ Մլքեյան, արխիվ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 2000 թվականին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ և այս տարի հոկտեմբերին կնշի հիմնադրման 20-ամյա հոբելյանը:

Հիմնադրման օրից երգչախբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է: Նրա ղեկավարությամբ էլ երգչախումբը մեծ հաջողություններ է գրանցել իր փայլուն համերգներով թե' Հայաստանում, թե' արտերկրի հեղինակավոր բեմերում՝ իր բազմաժանր երգացանկով ներկայացնելով թե' համաշխարհային, թե' ազգային կոմպոզիտորների երգչախմբային և վոկալ-սիմֆոնիկ լավագույն ստեղծագործությունները՝ սկսած վաղ միջնադարից մինչև մեր օրերը: «Ազատության» հետ զրույցում Ռոբերտ Մլքեյաննն ասաց, որ համավարակային այս տարում բազմաթիվ ծրագրեր և մտահաղացումներ ունեին, որոնք հասկանալի պատճառներով առայժմ չեն կարողանում իրականացնել:

Ռոբերտ Մլքեյան. – Ունեինք հսկայական քանակությամբ ծրագրեր` սկսած Ֆրանկոֆոնիայից, վերջացրած Կոմիտասի հետ կապված բազում համերգներ ու նորություններ, որոնք դեռ չեն արվել, նաև պատարագի վերականգնումը, որը մենք երեք տարի առաջ երգել էինք Հաղպատում, այս անգամ նորից խնդրեցին Կոմիտասի տուն-թանգարանից, որ հեռուստաընկերությունը ուզում է նկարի, և շատ ենք ուզում, որ ձեր երգչախումբը կատարի: Բացի դրանից, ունենք բազում վոկալ-սիմֆոնիկ համերգներ, պրեմիերաներ այլ ստեղծագործությունների, հայ կոմպոզիտորների նույնպես: Մեկ է, պիտի անենք իհարկե, բայց բոլոր ժամանակները սեղմվեցին դեպի աշուն, բայց աշունը չգիտենք ինչ ենք լինում... Բայց ես այլևս չսպասեցի, հասկացա, որ մենք օրենքով իրավունք ունենք 40 հոգի հավաքվելու և, բոլոր նորմերը կատարելով` մենք հիմա Կամերային երաժշտության տան էն տեղը, որտեղ որ ունկնդիրն է նստում, օգտագործում ենք երգչախմբի փորձերի համար: Հրաշալին նա է, որ բացի Կոմիտասի այս երկու ելույթներից, որ պետք է ունենանք, նաև Էդիկի հրավերը միանշանակ շատ հավանեցի և ընդունեցի: Դրանից հետո մենք կունենանք Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի ձայնագրումը` ձայնասկավառակ և տեսահոլովակ` էլի Թոփչյան Էդիկի հետ: Դրանից հետո ես վերջապես Տիգրան Մանսուրյանի 7 աղոթքները ըստ Շնորհալու էլի օրկեստրի հետ պետք է երգենք: Հետո կանդրադառնամ իհարկե Դավիթ Հալաջյանին, որից շատ երկար սպասումներ ունեմ: Եվ ունեմ մի քանի հետաքրքիր ստեղծագործություններ հայ կոմպոզիտորների, որոնք երբևէ չեն հնչել, որոնք կկարողանանք ունկնդրին հրամցնել: Շատ ենք խնդրելու պարետին, կառավարությանը, ոև համերգների այն տարբերակը, որը Գերմանիայում արվում է, գոնե մի ինչ-որ ձևի մեր մոտ օրենք ընդունվի, որ կարելի լինի մեկ երրորդը դահլիճի լցնել:

«Ազատություն». – Հույս ունե՞ք, որ թույլ կտան:

Մլքեյան. – Ես շատ հույս ունեմ: Ես բացարձակորեն չեմ ազատել երգչախմբիս անդամներին, նույնիսկ էս համերգաշարից հետո մեկ օր ազատ չեմ տալու: Որովհետև անելիքներս են շատ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG