Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում անտառային հրդեհները տարածվել են հարյուր հազարավոր հեկտարների վրա


ԱՄՆ - Անտառային հրդեհ Կալիֆորնիայում, 7-ը սեպտեմբերի, 2020թ.
ԱՄՆ - Անտառային հրդեհ Կալիֆորնիայում, 7-ը սեպտեմբերի, 2020թ.

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհները տարածվել են ավելի քան 800 հազար հեկտարի վրա, որն արդեն գերազանցում է երկու տարի առաջ գրանցված ռեկորդային բարձր թվերը:

Նահանգի հարավում մեծ հրդեհների մի քանի օջախներ կան։ Հրդեհների բռնկման ու տարածման հիմնական պատճառը բարձր ջերմաստիճանն ու քամիներն են։ Ջերմաստիճանը երբեմն անցնում է Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանը:

Հրդեհների դեմ հազարավոր հրշեջներ են պայքարում։

Նահանգապետ Գևին Նյուսոմը մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG