Ամերիկյան Կալիֆորնիա նահանգը անտառային խոշոր հրդեհների պատճառով դիմել է արտաքին օգնության: Նահանգապետ Գևին Նյուսոմը Կանադային, Ավստրալիային, Ամերիկայի մի շարք նահանգների խնդրել է աջակցություն ցուցաբերել:
Այս պահին Կալիֆորնիայում պայքարում են ավելի քան 560 խոշոր հրդեհների դեմ, խոսքը շուրջ 3 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին է: Կրակի մարմանը մասնակցում է ավելի քան 12 հազար հրշեջ մեքենա: Հրդեհի զոհ է դարձել առնվազն հինգ մարդ, նահանգի շուրջ 120 հազար բնակիչներ ստիպված լքել են իրենց տները՝ մոտեցող կրակի պատճառով:
Իրավիճակը սրվել է հատկապես կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Կալիֆորնիան Ամերիկայի կորոնավիրուսից ամենաշատը տուժած նահանգներից է, ըստ պաշտոնական աղբյուրների՝ նահանգում վարակակիրների թիվն ավելի քան 650 հազար է, որից 12 հազարը մահացել են: