Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գլխավոր մանկաբույժը գերմանացի բժիշկների եզրակացությունները «պրոֆեսիոնալիզմից հեռու» է որակել


Ալեքսեյ Նավալնին, արխիվ

Ռուսաստանի գլխավոր մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը գերմանացի բժիշկներին առաջարկել է համատեղ խումբ ստեղծել Ալեքսեյ Նավալնիի թունավորումը հետաքննելու համար: Նա կասկած է հայտնել Նավալնիի օրգանիզմում թույնի առկայության հետ կապված և հայտարարել, որ գերմանացի բժիշկների եզրակացությունները «հեռու են պրոֆեսիոնալիզմից»:

Նավալնիի կինը ՝ Յուլիան դրան ի պատասխան, Instagram-ում գրել է, որ իր ամուսինը Ռուսաստանի բժիշկների և իշխանությունների սեփականությունը չէ, ուստի Ռոշալը չի կարողանա նրա հաշվին ծառայություններ մատուցել Ռուսաստանի իշխանություններին:

Իր հերթին Բեռլինը Ռուսաստանից պահանջում է հնարավորինս շուտ բացատրել, թե ինչ է պատահել Նավալնու հետ, հակառակ դեպքում սպառնում է պատժամիջոցներով: Ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան սլաքները ուղղում է Բեռլին և պատասխանում, որ նրանք չեն համագործակցում և «զսպում են հետաքննության գործընթացը»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը չի կասկածում, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով, և հույս ունի, որ Կրեմլի «մշուշոտ հայտարարությունները» չեն ստիպի փոխել դիրքորոշումը «Հյուսիսային հոսք-2» -ի հետ կապված: Այդ ծրագրով ռուսական գազը պետք է Բալթյան ծովով հասնի Գերմանիա, ապա փոխադրվի եվրոպական տարբեր երկրներ։

XS
SM
MD
LG