Մատչելիության հղումներ

Մինսկում ցուցարարներն ու ուժայինները նախապատրաստվում են ցույցի


Սեպտեմբերի 6-ի կեսօրից Մինսկի տարբեր թաղամասերում ցուցարարները սկսել են հավաքվել։ Ընդդիմադիր խմբերը հուսով են անցած կիրակիի պես բազմամարդ ցույց անցկացնել, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ։

Այսօրվա ցույցին պատրաստվում են նաև ուժայինները։ Ռազմական ոստիկանությունը փշալարեր է փռում կառավարական շենքերի ու Մինսկի կենտրոնի հուշարձանների շուրջ, մետրոպոլիտենի մի քանի կայարանների մոտ հերթապահում են սաղավարտներով ոստիկաններ։

Տելեգրամ կանալներում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս փողոցներում կայանած զրահամեքենաներ։

Օգոստոսի 9-իընտրություններից հետո Բելառուսում ցույցերը չեն դադարում։ Ցուցարարների հիմնական պահանջը Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականն է ու նոր ընտրություններ անցկացնելը։ Բելառուսի 26 տարվա անընդմեջ ղեկավար Լուկաշենկոն պաշտոնական տվյալներով վերընտրվել է, բայց քվեարկությունից անմիջապես հետո նրա դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG