Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունից ուղիղ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, ակտիվիստները 5 հազար մոմ են վառել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 190 մարդ է զոհվել, մոտավորապես 6 հազար մարդ վիրավորվել է, 2-միլիոնանոց քաղաքի ավելի քան 300 հազար բնակիչներ մնացել են անօթևան։