Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը շնորհավորում է Գյումրիի օրը


Գյումրիի համայնապատկեր, արխիվ
Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորել են Գյումրիի օրը:

«Շնորհավոր տոնդ՝ սիրելի Գյումրի», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով անցած տարի Գյումրիում քաղաքի օրվան նվիրված իր ելույթի տեսանյութը:

«Շնորհավոր տոնդ, Գյումրի՛», - գրել է նախագահ Արմեն Սարգսյանը:

«Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ՝ գեղեցիկ պատմությամբ ու սրտաբաց մարդկանցով։ Նա առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ ջերմ միջավայր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք... Ամեն ինչ։ Հաճախակի՛ այցելենք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG