Մատչելիության հղումներ

Գործազրկության աճ դեռ չենք տեսնում, զբաղվածության առումով նորմալ պատկեր է. փորձագետ


«Ազատության» զրուցակիցը «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն». – Պարոն Միքայելյան, մոտ մեկ ամիս առաջ «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ ասել էիք, որ առաջիկայում վարակի թվերն էլ ավելի կնվազեն, և օգոստոսի վերջին կարող ենք ունենալ օրական 70-80 նոր դեպք: Ձեր ասած թվերը մի փոքր, իհարկե, ավելի լավատեսական էին, բայց մոտ են իրականությանը: Մի քանի օրից եթե արտակարգ դրությունն այլևս չլինի, մեղմվեն սահմանափակումները, բացվեն սահմանները, կրթական հաստատությունները, Ձեր կանխատեսումներով ի՞նչ պատկեր կունենանք:

Հրանտ Միքայելյան. - Նախ ասեմ, որ մենք այս պահի դրությամբ ունենք օրական 135 դեպք, այսինքն` ավելի շատ, քան ես էի ակնկալում, և տեսնում ենք, որ վերջին շաբաթվա ընթացքում նվազման տրենդը այլևս չունենք, հիմա կայունացման տրենդ ունենք, այդ մակարդակի վրա` մոտավորապես 135-140 դեպք օրական: Սա նշանակում է, որ նոր նորման սա է այս պահի դրությամբ, սակայն ևս մի բան պետք է հաշվի առնենք, որ բացահայտման աստիճանն ավելի բարձր է, քան առաջ, որովհետև թեստերի մեջ դրականների տոկոսը նվազել է:

Ինչ վերաբերում է սահմանափակումների վերացնելուն, ապա ես ասեմ, որ հիմնականում սահմանափակումները վերացան մայիսի 18-ից, և վերահաշվարկը ցույց է տալիս, որ ամենամեծ աճն այդ ժամանակ է եղել: Եվ այսպիսով, ես կարծում եմ, որ Հայաստանն արդեն այդ սահմանափակումների վերացման հիմնական աճի ռեսուրսը սպառել է, և շատ մեծ աճ այս պահի դրությամբ չպետք է ակնկալենք, սակայն մի քանի գործոնի միասին ազդեցությունը կարող է բացասական ազդել` և սահմանների բացումն ինչ-որ չափով կարող է բացասական ազդել, և ավելի շատ եղանակի փոփոխություն, ուսուցման սկսում, այդ ամեն ինչն, իհարկե, կազդի, և բացառված չի, որ նոր դեպքրի թիվը սկսի նորից աճել:

«Ազատություն». – Վիճակագրական պատկեր ուսումնասիրող գիտնական եք, և ես կուզեի պարզապես Ձեր կարծիքը լսել, ի՞նչ ազդեցություն կունենա ժողովրդագրական և տնտեսական առումով կորոնավիրուսը մեր երկրի վրա:

Հրանտ Միքայելյան. - Այս պահի դրությամբ ինչպես որ ուրիշ երկրներում, այդ թվում` Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում մենք էլ ունենք թերագրանցում նաև մահացածության դեպքերի, հավանաբար իրական թիվը հավելյալ մահացության մոտավորապես 2 հազար է և կարող է աճել: Բացի այդ, մենք ունենք ծնելիության նվազում հետագայում, որովհետև շատ երկրներում ակնկալվում է, որ ծնելիությունը կնվազի, որովհետև տնտեսական պայմանները փոխվել են դեպի բացասական, բացի այդ մենք ունենք մի քանի հարյուր ամուսնություն, որը հետաձգվել է, և բազմաթիվ ազդեցություններ, բայց մի շատ կարևոր բան, որը դեռ դրական է պահպանվում` գործազրկության աճը մենք դեռ չենք տեսնում: Եվ սա շատ կարևոր է նաև ժողովրդագրական տեսանկյունից, որովհետև եթե գործազրկության աճը կտեսնեմ, սա մի քանի բանի մասին ինձ կասի: Սա կասի, որ ճգնաժամը դառնում է ավելի խոչը և երկարատև, ընդ որում հիմա ճգնաժամն ավելի շատ շոկային բնույթ ունի, և եթե այս արտաքին շոկը տնտեսության համար անցի, այդ ժամանակ ճգնաժամի ազդեցությունն էլ էապես կնվազի, և տնտեսությունը կվերսկսի աճել: Բացի այդ, եթե մենք ունենանք ցածր գործազրկություն կամ համեմատաբար ցածր, կամ գոնե չաճող գործազրկություն, ապա դա դրական կազդի միգրացիայի միտումների և ծնելիության վրա երկարատև առումով: Եվ այս պահի դրությամբ այն թվերին, եթե հավատանք, որոնք բարձրաձայնվել են, գործազրկության առումով կամ զբաղվածության առումով բավականին նորմալ պատկեր է, և դեռ մենք խոսում ենք, որ ճգնաժամը շատ չի խորացել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG