Մատչելիության հղումներ

232 մլն դրամ՝ մինչև 2021-ի Օլիմպիադայի ավարտը ամսական սպորտային նպաստների համար


Օլիմպիական օղակները Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի կենտրոնակայանի դիմաց, Տոկիո

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ գումար կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Օլիմպիական խաղերի, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին՝ գործող մարզիկներին, ինչպես նաև 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի երկրի հավաքականների գլխավոր և երկրորդ մարզիչներին ու բժիշկներին ամսական սպորտային նպաստ տրամադրելու նպատակով:

Ներկայումս վերոնշյալ անձանց ամսական խրախուսման վճար չի տրամադրվում:

Այս պահին 2021-ի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջատար մարզիկներ:

Ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով՝ սկսած այս տարվա օգոստոսի 1-ից, և շարունակել մինչև Օլիմպիական խաղերի ավարտը. այդ նպատակի համար նախարարությանը կհատկացվի 232 միլիոն դրամ:

XS
SM
MD
LG